Արտակ Բեգլարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների


Արտակ Բեգլարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների

  • 12-07-2019 16:52:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ:
 
Պաշտպանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների համար հայրենիքում աշխատելու հնարավորության ստեղծումը՝ ուրախություն հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ավանդույթ է դարձել Արցախ այցելությունը:
 
Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտում առկա հիմնախնդիրները: Պաշտպանն այնուհետև պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին թե՛ ներքին մարտահրավերներին ու գործընթացներին, թե՛ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող իրավախախտումներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play