Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)


Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

  • 12-07-2019 19:05:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին  այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել պայմաններին:
 
Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, այնուհետև կենտրոնի գրադարանում Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին և ամփոփել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկամյակը:
 
Այս այցի վերաբերյալ Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում գրել է. «Մեկ տարի առաջ այս օրն ազդարարեցինք «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին: Այս մեկ տարվա ընթացքում բավական աշխատանք ենք կատարել և ունենք արդյունքներ: Սակայն մենք չենք ցանկանում ձեռքբերածի վրա կանգ առնել. մեր նպատակն ավելի առաջ գնալն ու ավելի շատ ծրագրեր իրականացնելն է՝ հանուն Հայաստանի, հանուն հայի: Այսօր այցելել եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Հպարտ եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է կենտրոնին և հոգում մեր երկրի պաշտպանների վերականգնողական բուժման ծախսերը: Այդ նպատակով 2019 թվականին հիմնադրամը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրամադրել է 194.800.000 դրամ: Այցի ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի մեկամյա գործունեությունն ամփոփել եմ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հետ հարցազրույցում», - ասված է նրա գրառման մեջ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play