Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի վերաբերյալ


Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

  • 13-07-2019 14:55:33   | Հայաստան  |  Իրավունք

 ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ին  քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական,  նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք:
 
 
ՀՀ Քննչական կոմիտեիցտեղեկացնում են,որ  քաղաքացիներն արգելում են խմբի մուտքը հանքի տարածք:
 
«Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար նախաքննական մարմինը դիմել է  ոստիկանությանը՝ ապահովել խմբի անարգել մուտքը հանքի տարածք»,-փոխանցեցին կոմիտեից:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել: «Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,-ասել է Էդգար Ջանոյանը:
 
Ավելի վաղ բնապահպան-ակտիվիստ Շահանե Խաչատրյանը հայտնել էր Ամուլսարում լարված իրավիճակի մասին: Շահանե Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն փորձել են փորձագետների անցկացնել Ամուլսարի հանքավայրի տարածք, սակայն տեղացիները թույլ չեն տվել դա անել, ինչի հետևանքով լարված իրավիճակ է ստեղծվել: Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն բանակցում են տեղացիների հետ՝ պահանջելով բացել հանք տանող ճանապարհը:
Նոյյան տապան  -   Իրավունք