Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել.«Արմենպրես»


Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել.«Արմենպրես»

  • 13-07-2019 14:27:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել:
 
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
 
«Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,-ասաց Էդգար Ջանոյանը:
 
Ավելի վաղ բնապահպան-ակտիվիստ Շահանե Խաչատրյանը հայտնել էր Ամուլսարում լարված իրավիճակի մասին: Շահանե Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն փորձել են փորձագետների անցկացնել Ամուլսարի հանքավայրի տարածք, սակայն տեղացիները թույլ չեն տվել դա անել, ինչի հետևանքով լարված իրավիճակ է ստեղծվել: Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն բանակցում են տեղացիների հետ՝ պահանջելով բացել հանք տանող ճանապարհը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը