Երևանում փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը.ԱԻՆ


Երևանում փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը.ԱԻՆ

  • 15-07-2019 11:08:31   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 15-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 62/5 շենքի մոտակայքում գտնվող գազի բալոնից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
 
Պարզվել է, որ Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի մոտակայքում գտնվող գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և տեղափոխել բալոնը (3 կգ) անվտանգ տարածք:
Նոյյան տապան  -   Հասարակություն