Սևանի, գոյությունը վտանգված է․Կապուտաչյա գեղեցկուհին մասամբ կանաչել է. Ինչո՞ւ։
Մասնագետները նշում են տարբեր պատճառներ՝ սկսած թույլատրելիի չափը գերազանցող ջրբացթողումից մինչև չվերահսկվող ձկնորսություն, հարակից բնակավայրերից կոյուղաջրերի ներթափանցումից մինչև ափամերձ գոտիների աղտոտում:
Խնդիրը իհարկե նոր չէ.
Աշխարհում քաղցրահամ ջրի պաշարներով երկրորդ բարձրադիր լճի՝ մեր Սևանի, փրկության մասին ահազանգվել է դեռ նախորդ տարիներից, երբ բնապահպանները մեղադրելով այն ժամանակվա իշխանություններին՝ կանխատեսում էին նման իրավիճակ։
Այս օրերին հաճախ է հնչում «Իսկ ո՞վ է մեղավոր Սևանի ներկայիս վիճակի համար» հարցը: Սա թերեւս այն բացառիկ դեպքերից է, երբ թե մասնագիտական, թե հասարակական հանրությունը մեղավորներին փնտրում է ոչ միայն պետական կառույցներում։
Արդյո՞ք իրավիճակը վերահսկելի է։ Արդյո՞ք այսօրվա իշխանությունները ի զորու կլինե՛ն շտկել Սեւանի օրհասական վիճակը։ Արդյո՞ք հասարակությունը պատրաստ է ընդունել իր սխալը եւ փոխել սեփական վարքագիծը, եւ ոչ թե բավարարվել միայն շնչահեղծ լինող Սեւանի լուսակնկարները եւ տեսանյութերը տարածելով կամ վրդովված գրառումներ կատարելով։