Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարով 2019 թ առաջին կիսամյակում 64 ահազանգ
15-07-2019 12:43:25 | Հայաստան | Հասարակություն
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» 010 55 20 18 հեռախոսահամարով ստացվել է 64 ահազանգ, որոնցից 18-ը վերաբերել է բուսական, 20-ը՝ կենդանական աշխարհներին, 26-ը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ստացվել է նաև 5 հարցում և քաղաքացիների կողմից՝ 55 գրավոր դիմում։
Բարձրացված բոլոր հարցերին պատասխանատուների կողմից տրվել է սահմանված ընթացք, տրամադրվել է խորհրդատվություն, իրականացվել է արագ արձագանքում։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 882 իրավախախտման դեպք, որոնց վերաբերյալ կայացվել է 432 վարչական որոշում, 227 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին, 66-ը՝ կարճվել է, մնացած գործերն ընթացքի մեջ են։