Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին


Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

  • 15-07-2019 13:38:18   | Հայաստան  |  Իրավունք

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
 
Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով: 
 
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձել ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը և այլ հարցերի:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play