Երբ մեր «կլասիկ» պատգամավորը լայվ մտավ, մենք այդ նույն վայրկյանին հարց էինք լուծում. Տաթևիկ Ռևազյանը՝ Էդմոն Մարուքյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երբ մեր «կլասիկ» պատգամավորը լայվ մտավ, մենք այդ նույն վայրկյանին հարց էինք լուծում. Տաթևիկ Ռևազյանը՝ Էդմոն Մարուքյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-07-2019 14:36:18   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երբ մեր «կլասիկ» պատգամավորը լայվ մտավ, մենք այդ նույն վայրկյանին հարց էինք լուծում: 
 
Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հունիսի 23-ին արված այն հայտարարությանը, թե քաղավիացիայի ղեկավարը ոչ մի գործ չի կատարում: 
 
Ըստ նրա՝ շատ ավելի լավ կլիներ, եթե մինչև լայվ մտնելը Է. Մարուքյանը կապ հաստատեր իր հետ, քանի որ այդ դեպքում իրենք կտեղեկացնեին այդ պահին կատարվող քայլերի և դրանց հնարավոր արդյունքների մասին: 
 
«Իրականում ես ուրախացել եմ, որ այդպիսի բան է եղել, որովհետև Ազգային ժողովում լուրջ քննարկում է եղել, և հուսով եմ, որ դա մեծ փոփոխություններ կբերի Հայաստանին, որ ապագա կին պաշտոնյաները նույն խնդրի առջև չկանգնեն»,- նկատեց Տ. Ռևազյանը: 
 
Վերջինս անդրադառնալով կոմիտեի բուն գործունեությանը՝ նշեց, որ թյուր կարծիք կա, թե իրենք են որոշում ավիատոմսերի գները, մինչդեռ իրենց հիմնական գործառույթն օդային տրանսպորտի ոլորտի համապատասխանությունն է միջազգային չափորոշիչներին: 
 
«Այսինքն՝ թռիչքային անվտանգությունն է մեր հիմնական գործառույթը: Նոր փոփոխություն է լինում միջազգային քաղավիացիայում, նոր ռեկամենդացիաներ են գալիս, մենք ենք պատասխանատու մարմինը, որպեսզի այդ նոր օրենքները, այդ նոր ստանդարտները բերենք հայկական շուկա: Միաժամանակ ուզում եմ նշել, եթե ավիաընկերությունը որոշում է իրականացնել չվերթներ դեպի Հայաստան, մենք ենք այդ թույլտվությունները տրամադրում»,- ընդգծեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն