Գեղարքունիքի մարզպետը, Սեւանի քաղաքապետը եւ բողոքի ակցիայի մասնակիցները լողում են Սեւանում.ՀԺ

15-07-2019 16:34:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սեւանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սեւանի լողափում են: Նշենք, որ այսօր Սեւանի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:
 


Այս պահին Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սեւանի լողափերի տնտեսվարողները եւ «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սեւանում՝ ցույց տալով, որ այնտեղ լողալը վտանգավոր չէ:
 
 
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների
հետ զրույցում ասաց, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ, սակայն հրաժարվեց Սեւանից ջուր խմել ասելով, որ այն նախատեսված է, լողալու, ոչ թե խմելու համար: 
 
Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ հանդիպումից հետո նրանք բացեցին ճանապարհը: Միքայելյանը խոստացավ, որ մինչեւ չորեքշաբթի համապատասխան հայտարարություն կարվի, այլապես նա էլ կմիանա ցուցարարներին:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 269 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար