Փայտի գործով զբաղվողները Տավուշի մարզպետարանի շենքի մոտ ցույց են արել


Փայտի գործով զբաղվողները Տավուշի մարզպետարանի շենքի մոտ ցույց են արել

  • 15-07-2019 17:38:58   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը


tesankyun.am Հուլիսի 15-ի  առավոտյան Տավուշի մարզպետարանի շենքի առաջ հավաքվել են փայտի գործով զբաղվող մոտ հինգ  տասնյակ անձինք։ 

Նրանք բողոքել են, որ հնարավորություն  չունեն իրենց բիզնեսով զբաղվելու։  Նրանց մարզպետարանի շենքում  ընդունել  է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Այդ հանդիպմանը մասնակցել է բնապահապանական տեսչության Տավուշի մարզային բաժնի ղեկավար Վահագն Առաքելյանը, Իջեւանի անտառտնտեսության նորանշանակ տնօրեն Մհեր Ղալթախչյանը։ Դրանից հետո, կեսօրին  փայտի բիզնեսով  զբաղվողները փորձել են  մ արզպետարանի խաչմերուկի  մոտ փակել  միջպետայկան ավտոճանապարհը, սակայն  ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները կանխել են այդ գործողությունը։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play