ԱՆ-ը մանրամասներ է հայտնում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիների վիճակի մասին


ԱՆ-ը մանրամասներ է հայտնում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիների վիճակի մասին

  • 15-07-2019 18:23:54   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացուց  մեկը տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Մյուսի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Երկուսն էլ ունեն դրական տեղաշարժի միտում:
 
Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի առողջական վիճակը լավ է, բայց շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:
 
«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացին ևս տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է կայուն:
 
«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածը վիրահատությունից հետո տեղափոխվել է բաժանմունք: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության` դրական տեղաշարժով:
 
Վրաստանում` Գորիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան, բուժումը ստանում են տարբեր բժշկական կազմակերպություններում։
 
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող 2 երեխան էլ տեղափոխվել են բաժանմունք: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն, մյուսինը` միջին ծանրության:
 
«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր:
Նոյյան տապան  -   Հասարակություն