Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը պարտվել է նաև Վրաստանին
15-07-2019 16:39:55 | Պորտուգալիա | Սպորտ
Պորտուգալիայում մեկնարկած Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի բասկետբոլի ընտրանին 46:98 հաշվով զիջել է Վրաստանին:
Առաջին տուրում մեր բասկետբոլիստները 26:149 հաշվով զիջել էին Շվեդիային:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ փաստաթղթերի պատճառով Հայաստանի հայտացուցակից դուրս էին մնացել առաջատար խաղացողներ Պատրիկ Փանոսին և Կրիկոր Քեշիշյանը, ինչի հետևանքով ընտրանու գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ստիպված էր հանդես գալ առանց խաղարկող ունենալու: