Եվրոպան կընտրի լավագույն երիտասարդ մարզիկին


Եվրոպան կընտրի լավագույն երիտասարդ մարզիկին

  • 15-07-2019 17:41:57   |   |  Սպորտ

Եվրոպական Օլիմպիական կոմիտեները սկսել են Պետեր Նուրովոսկու 9-րդ ամենամյա մրցանակաբաշխության համար հայտեր ընդունել:
 
Այն տրվում է ամառային մարզաձևեր ներկայացնող լավագույն մարզիկին: Մասնակիցների վերջնական հայտացուցակը կհրպարակվի սեպտեմբերի 9-ից հետո, երբ Եվրոպայի բոլոր ազգային Օլիմպիական կոմիտեները կուղարկեն իրենց մասնակիցների հայտերը:
 
Մինչև 2016 թվականը Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկի ընտրությունն արվում էր ամառային և ձմեռային մարզաձևեր ներկայացնողների միջև, իսկ վերջին 3 տարում՝ արդեն առանձին:
 
2018 թվականին լավագույնն է ճանաչվել ավստրիացի հեծանվորդ Լաուրե Շտիգերը, իսկ ձմեռային մարզաձևերում՝ գեղասահորդուհի Ալեքսանդրա Տուրսովան:
 
Եզրափակիչ անցած բոլոր մասնակցիները կստանան դրամական պարգևներ, որոնք կարող են օգտագործել միայն ուսումնական նպատակով:
 
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին Վարշավայում կայանալիք ԵՕԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ:
 
Մրցանակը տրվում Լեհաստանի Օիմպիական կոմիտեի նախագահ Պետեր Նուրովսկու պատվին, որը 2010 թվականին մահացել է ավիավթարից:
 
Նոյյան տապան  -   Սպորտ