ՊԵԿ. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր


ՊԵԿ. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր

  • 16-07-2019 10:43:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի ուղեբեռում: 
 
Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնությնա հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն