Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների միջին նորոգման աշխատանքները


Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների միջին նորոգման աշխատանքները

  • 16-07-2019 11:22:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են  կմ 64+174ից մինչև կմ 67-150 և կմ 96+500ից մինչև կմ 106+100 հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար  Գոռ Ավետիսյանը: 
 
Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: 
 
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն