Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն


Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն

  • 16-07-2019 13:38:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում գործող հնագույն ԲՈւՀ-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն: 
 
Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն, զավակ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ցանկություն ունեն ուսանելու այն հաստատությունում, ուր կրթվել են Կոմիտաս վարդապետը, Հրաչյա Աճառյանը, Լևոն Շանթը, Մակար Եկմալյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը և մեր ազգի այլ մեծեր: 
 
Դիմել կարող են նաև Հայաստանի զինված ուժերում ծառայությունն ավարտած,  զորացրված քաղաքացիները:  
 
Ընդունվելու համար դիմորդները պետք է քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից. 
 
1. Հայոց լեզու (գրավոր), 
2. Հայ գրականություն (բանավոր), 
3. Հայոց պատմություն (բանավոր), 
4. Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն), 
5. Օտար լեզու (անգլերեն` ստուգարք): 
 
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 
- դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում) 
- ինքնակենսագրություն, 
- միջնակարգ կամ ավելի բարձր կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ), 
- բնութագիր դպրոցի տնօրինությունից, 
- բժշկական վավերացման տեղեկանք, 
- անձնագրի պատճեն, 
- երկու լուսանկար` 3x4 չափսի, 
-զինվորական դրության վերաբերյալ փաստաթուղթ (կցագրման վկայական կամ զին. գրքույկ):
 
Դիմումներն ընդուհվում են մինչև օգոստոսի 16ը`երկուշաբթիից շաբաթ, ժամը 9:00-ից 17:00-ն, շաբաթ օրը` մինչև 14:00-ն:
Հասցեն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան, հեռախոս` 010 517 180, էլ. հասցե` gevorgianseminary@gmail.com, ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/gevorgianseminary/:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play