Ո՞ւմ պատվերն է կատարում սփյուռքահայ լրագրողը


Ո՞ւմ պատվերն է կատարում սփյուռքահայ լրագրողը

  • 16-07-2019 14:09:57   | Հայաստան  |  Իրավունք

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՝ <<ԹՈՒՅԼ >> ԹԵ՞ <<ՈՒԺԵՂ >>
 
ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նորացված գործելավոճը,թավիշից հրաժարումը և օրենքի ողջ խստությամբ գործելը խառնեց շատերի պլանները : 
Խառնեց այն աստիճան,որ սկսեցին նրան մեղադրել նախկինների գործելավոճը նոր Հայաստան ներմուծելու մեջ:
Ուշագրավ է սակայն այն,որ նախկինների ոճի ներմուծում դիտարկվում է Ոստիկանության օրինական գործողությունները ուղղված հասարակական կարգի պահպանմանը:
Գաղտնիք չէ,որ ցանկացած հակահեղափոխություն թիրախավորում է իշխանության ուժային կառույցները և հատկապես այն կառույցի ղեկավարին,ով ոչ միայն հավատարիմ է երկրի ղեկավարին ,այլ նաև գաղափարակից է նրան:
ՀՀ Ոստիկանապետը հենց այդպիսին լինելով տևական ժամանակ է հայտնվել է հակահեղափոխականների թիրախում:
Մինչև վերջերս Ոստիկանապետին մեղադրում էին,որ << թույլ է >>, հիմա էլ մեղադրում են,որ ուժեղ է,բայց քանի որ ուժեղ է և իրենց չի թողնում օրը ցերեկով 40 աստիճան շոգի պայմաններում,հազարավոր զբոսաշրջիկների ներկայությամբ Երևանի քաղաքապետարանի դիմաց աղբ թափեն,ուրեմն հին մեթոդ է ներմուծում:
Բայց պարզվում է,որ այս ամենը նաև քաղաքական հալածանք է:
Ճիշտ է քաղաքի կենտրոնը աղբով լցնող քաղաքացիների այսպես ասած ակցիան ինքնաբուխ է եղել և ոչ մի կուսակցական ուղղվածություն չի ունեցել,սակայն Ոստիկանապետը աղբ թափող քաղաքացիներին բերման ենթարկելով պարզվում է հալածել է Սասնա Ծռերի աջակիցներին: 
Եվ այս պայծառ,քաղաքական մտքի հեղինակը սփյուռքահայ լրագրող,իրավապաշտպան,յոթ տարի Հայաստանի երեսը չտեսած ,բայց ակտիվ հեղափոխական Վահե Դիլոյանն է:
Դիտելով վերջինիս ասուլիսը պարզում ես՝
-որ Հայաստան միլիոնավոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարը երկիր ժամանելուց և կառավարությանը ծրագրերը ներկայացնելուց հետո պետք է պարտադիր կերպով քաղաքապետարանի դիմաց աղբ թափի:
-որ խոլերայի դեմ պայքարելու լավագույն միջոցը դա ամառվա տապին Երևան քաղաքի կենտրոնը աղբով լցնելն է:
-որ ոստիկանը ով այդ ազգանվեր գործը արգելում է նախկին ռեժիմի ներկայացուցիչ է
- որ Վարչապետը,որ այդ ամենին հավանություն է տալիս շեղվել է հեղափոխության արժեքներից
Դիտելով ասուլիսը ակամայից փառք ես տալիս Աստծուն,որ ուղորդեց Մեծ Բրիտանիայի ռեզիդենտ Վահե Դիլոյանին յոթ տարի անց այցելել Հայաստան և գաղտնազերծել խոլերայի դեմ արդյունավետ պայքարի միակ միջոցը,այն է Քաղաքապետարանի դիմաց աղբ թափելը:
Պատկերացնում էք մարդկության պատմության մեջ որքան մարդկային կյանքեր կփրկվեր,եթե այդ միջոցը գաղտնազերծվեր ավելի վաղ:Բայց այստեղ են ասել,լավ է ուշ քան երբեք:
Այս պահին կարող ենք արձանագրել,որ Հայ ազգին այլևս խոլերայի համաճարակ չի սպասվում,շնորհիվ Վահե Դիլոյանի ազգս ապահովված է:
Բայց Վահե Դիլոյանի առաքելությունը սրանով չի ավարտվում:
Նա նաև վեր է հանում Նոր Հայաստանի իրավապահ համակարգի ամբողջ խնդիրները:
Պարզվում է,ՀՀ Ոստիկանապետը չի հասկացել,որ Վահե Դիլոյանը խոլերայի դեմ պայքարի նոր միջոցի ցուցադրում է կատարել և նրան բերման ենթարկելու հրաման է տվել:
Վահե Դիլոյանն էլ չի կարողացել ոստիկանությունում բացատրել իր առաքելության էությունը և այդ պատճառով նրան ծեծել են,խոշտանգել,զրկել զանգի և բուժօգնության իրավունքից:Բայց Վահեն չի պատրաստվում հաղորդում ներկայացնել,քանի որ ինքը չի վստահում Վարչապետին,ԱԱԾ-ին,Դատախազին և Քննչական Կոմիտեին և այդ պատճառով պատրաստվում է միջազգային աղմուկ բարձրացնել,որ Հայաստանում ոտնահարվում են Քաղաքապետարանի դիմաց աղբ թափելու անձի և հպարտ քաղաքացու սահմանադրական իրավունքները:
Անկեղծ ասած Վահեի ասուլիսից ոգևորվեցի և կմիանայի նրա խոլերայի դեմ պայքարին եթե չլիներ մի բայց:
Ասուլիսի վերջում պարզվեց,որ հեղափոխական Վահե Դիլոյանի նկատմամբ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ու նրան մեղադրանք առաջադրել խուլիգանության համար և մեր հեղափոխականը ասուլիսի վերջում պահանջում է իշխանությունից վերացնել իր նկատմամբ քրեական հետապնդումը հակառակ դեպքում առերևույթ սպառնում է աշխարհով մեկ խայտառակել Հայաստանը:
Ասուլիսի վերջը ինձ հիասթափեցրեց,ոգևորությունս կորավ,իմ համար պարզեցի որ ոչ մի խոլերայի դեմ պայքար էլ չկա,այլ առերևույթ առկա է շանտաժ , ուղղված իմ երկրի իշխանությանը,առերևույթ առկա է Հայաստանում պառակտում մտցնելու,ՀՀ Վարչապետին և ՀՀ Ոստիկանապետին վարկաբեկելու մի անհաջող և չստացված փորձ:
Թե ում պատվերն է կատարում Վահե Դիլոյանը վստահ եմ կպարզվի,ոչինչ թաքուն չի մնում:
Ուղղակի կասեմ հետևյալը և Վարչապետը և Ոստիկանապետը կատարում են իրենց գործառույթները և այն որ կատարում են ընտիր,լավագույն ապացույցը դա Վահե Դիլոյանի իմ կարծիքով ակնհայտ վերջիններիս հաջողություններից վատացած ասուլիսն է:
Հարգանքներս ժողովրդիս, լավ մնացեք և մի տրվեք սադրանքներին:
 
Իրավապաշտպան 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play