Ողբերգական վթար Հայրավանք գյուղի մոտ. բախվել են «ԶԻԼ»-ն ու ԳԱԶել»-ը. վերջինիս վարորդը մահացել է


Ողբերգական վթար Հայրավանք գյուղի մոտ. բախվել են «ԶԻԼ»-ն ու ԳԱԶել»-ը. վերջինիս վարորդը մահացել է

  • 16-07-2019 14:33:49   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 02:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Սեւան-Մարտունի  ավտոճանապարհի 24-րդ կմ-ին (Մ-10) բախվել են «ԳԱԶել» (վարորդ 43-ամյա Ա.Մ.) եւ «ԶԻԼ» (վարորդ 24-ամյա Ա.Խ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով Ա.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Ա.Խ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Մ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն