Ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության արդյունքները

16-07-2019 15:42:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի մասնակցությամբ այսօր ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության հիմնական արդյունքներն ու դրա հիման վրա մշակված ճանապարհային քարտեզը: 
 
Հետազոտությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի  կողմից ֆինանսավորող «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագրի շրջանակում:
Քննարկմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը, դատավորներ,
ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ, այլք: 
 
Հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի տարբեր փուլերում առաջացող խնդիրները, ինչպես նաև ոլորտի քաղաքականություն մշակողների և առանցքային դերակատարների ակնկալիքներն ու դիրքորոշումները դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ։
 
Նախարարի առաջին տեղակալ  Արտակ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ սնանկության ոլորտի բարեփոխումները մշտապես գտնվում են Կառավարության առաջնահերթությունների օրակարգում, միևնույն ժամանակ նշելով, որ այն շարունակական գործընթաց է, և անհրաժեշտ է ժամանակի մարտահրավերներին զուգահեռ թարմացնել ոլորտի կարգավորումները, ինչը կբերի նաև գործարար միջավայրի բարելավմանը: Փոխնախարարը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը հետազոտությունների իրականացման գործում՝ նշելով, որ դրա արդյունքներն առավել ամբողջական կարտացոլեն սնանկության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները: 
 
Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը նշել է, որ ՄԹ կառավարությունը
մեծ պատրաստակամությամբ է ներգրավվել այս գործընթացում՝ հավատով, որ այն կնպաստի Հայաստանում ներդրումային և գործարար դաշտը առավել գրավիչ դարձնելուն:
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված հետազոտության արդյունքները, որին հաջորդել է հարցուպատասխանը մասնակիցների միջև:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 228 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար