Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀԱԱՀ-ի ուսանողներին

17-07-2019 10:53:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, որոնք առաջիկայում մասնագիտական պրակտիկա կանցնեն Տեսչական մարմնում: Գեորգի Ավետիսյանն ուսանողների հետ զրույցում ընդգծել է ոլորտի կարևորությունը, նրանց է ներկայացրել սննդամթերքի անվտանգությունը վերահսկող
մարմնի կառուցվածքը, գործառույթները, դերը և կարևորությունը: «Շատ գնահատում եմ, որ հետաքրքրված եք այս մասնագիտությամբ, բայց մասնագիտության նրբություններին տիրապետելը բավարար պայման չէ վերահսկողության ոլորտում արդյունավետ աշխատելու համար: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն յուրացնել բոլոր իրավական ակտերը: Մեր մասնագետները  պատրաստ են աջակցել ձեզ կայանալու և ապագայում ոլորտի գիտակներ դառնալու հարցում»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
 
ՀԱԱՀ-ի ուսանողները նշել են, որ հանդիպումը շատ արդյունավետ էր, օգտակար և իրենք ստացել են իրենց հուզող բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխանները: Մասնագիտական պրակտիկան ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 240 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար