Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀԱԱՀ-ի ուսանողներին


Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀԱԱՀ-ի ուսանողներին

  • 17-07-2019 10:53:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, որոնք առաջիկայում մասնագիտական պրակտիկա կանցնեն Տեսչական մարմնում: Գեորգի Ավետիսյանն ուսանողների հետ զրույցում ընդգծել է ոլորտի կարևորությունը, նրանց է ներկայացրել սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթները, դերը և կարևորությունը: «Շատ գնահատում եմ, որ հետաքրքրված եք այս մասնագիտությամբ, բայց մասնագիտության նրբություններին տիրապետելը բավարար պայման չէ վերահսկողության ոլորտում արդյունավետ աշխատելու համար: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն յուրացնել բոլոր իրավական ակտերը: Մեր մասնագետները  պատրաստ են աջակցել ձեզ կայանալու և ապագայում ոլորտի գիտակներ դառնալու հարցում»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
 
ՀԱԱՀ-ի ուսանողները նշել են, որ հանդիպումը շատ արդյունավետ էր, օգտակար և իրենք ստացել են իրենց հուզող բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխանները: Մասնագիտական պրակտիկան ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն