Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ

  • 17-07-2019 11:41:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելու¬թյունն իրականացնելիս:
 
Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են:
 
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփո¬խումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի և Եվրո¬պական միության աջակցությունը և լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ:
 
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևո¬ղա¬կան իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործըն¬կերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության:
 
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն