ՀԴՄ կտրոն չտվեցին, սուպերմարկետի աշխատողներից ոչ մեկի կրծքին էլ քարտ չկար. Լրագրողի դիտարկումը

17-07-2019 13:11:40   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Երեկ 4 ընկերով Երեւանից վերադառնում էինք Տավուշ։ Ճանապարհին, Չարենցավան-Սեւան հատվածում ավտոմեքենան բենզինով լիցքավորեցինք, բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չտվեցին։ Ճաշեցինք բավական թանկ գներով «Ծովագյուղ» սուպերմարկետում, որը նաեւ հացի փռներ,մեծ ճաշարան ունի։ Այդ սուպերմարկետի տասնյակ աշխատողներից ոչ մեկի կրծքին քարտ չկար, ուր նշված լիներ աշխատողի անուն-ազգանունը, նրա պաշտոնը կամ գործի բնույթը։ Հավանական է, որ աշխատողների մի մասը հարկային դաշտում չէ։ ՊԵԿ պաշտոնյաները մեր մուծած հարկերից պարբերաբար մեծ չափի գումարներով ինքնaպարգեւատրվում են, ինչո՞ւ է հարկային ոլորտում շատ բան հնի պես, անփոփոխ։

Ոսկան Սարգսյան

Լրագրող 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Ականատեսի աչքերով
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 617 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար