Ոստիկանության պարզաբանումը


Ոստիկանության պարզաբանումը

  • 17-07-2019 16:18:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր մի քանի կազմակերպություններ հիշատակի միջոցառում են նախաձեռնել՝ նվիրված 2016 թվականին ՊՊԾ գնդում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցին: Միջոցառման ավարտից հետո կազմակերպիչներից ոմանք զարմանալիորեն դժգոհել են, թե իրենց թույլ չեն տվել մտնել պարեկապահակային գնդի տարածք:
 
Ի գիտություն առաջին անգամ այս արարողությանը մասնակցողների հայտնում ենք, որ նախորդ տարիներին հազարավոր քաղաքացիներ նույնպես իրենց հարգանքի ու երախտիքի տուրքն են մատուացել զոհված ոստիկանների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հենց գնդի մուտքի մոտ տեղադրվծ հուշատախտակին, և տարածք չեն մտել, քանզի ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գունդը հատուկ պահպանվող տարածք է, ուր քաղաքացիական անձանց մուտքն արգելված է:
 
Համոզված ենք՝ եթե այսօրվա միջոցառման կազմակերպիչները նախորդ տարիներին մասնակցած լինեին հիշատակի արարողություններին, թյուրիմացության մեջ չէին ընկնի և անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չէին գցի հանրությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն