Դատավոր Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում
17-07-2019 16:21:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է պաշտոնեական կեղծիքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց հենց ինքը՝ դատավորը։
«Քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ», – մեզ հետ զրույցում ասաց դատավորը։
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի նա այդ քրեական գործով, Գրիգորյանը պատասխանեց. «Առայժմ ոչ մի կարգավիճակ չունեմ»։