Հրդեհ Խաչիկ գյուղում


Հրդեհ Խաչիկ գյուղում

  • 17-07-2019 18:08:07   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Հուլիսի 17-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:
 
Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկըև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Խաչիկ գյուղի 10 բնակիչ:
 
Ժամը 10:02-ից 12:46-ը փրկարար ծառայողները իրականացրել են հերթապահություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն