Իջևանի դեպքերի հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող անձինք չկան. ԱՆ

18-07-2019 12:39:48   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների արդյունքում ներկայում բուժհաստատություններում հիվանդանոցային բուժում ստացող անձինք չկան: Նրանք ստացել են առաջին անհրաժեշտ բուժօգնությունը և դուրս գրվել։
 


Հուլիսի 17-ի գիշերը նախարարությունից տեղեկացրել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այդ պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն
է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցել են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
 
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են եղել։ Նշվել էր նաև, որ վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, և մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։
 
 
 ՀՀ առողջապահության նախարարություն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 398 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար