Չեմ բացառում, որ երեկվա միջադեպը կառավարվում էր թիկունքից ու հետնաբեմերից․ Նիկոլ Փաշինյան


Չեմ բացառում, որ երեկվա միջադեպը կառավարվում էր թիկունքից ու հետնաբեմերից․ Նիկոլ Փաշինյան

  • 18-07-2019 13:45:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



factor.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երեկ Իջևան քաղաքում տեղի ունեցած միջադեպը թիկունքից և հետնաբեմերից կառավարվում էր այն մարդկանց կողմից, որոնք անխուսափելիորեն կրելու են պատասխանատվություն։
 
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, և էստեղ ես շատ հստակ խնդիր են դնում իրավապահ մարմինների առաջ․ ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, Հայաստանի Կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով  խոսել»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս ամենով հանդերձ, սակայն, չպետք է առաջնորդվել միայն պատժողական քաղաքականությամբ և մեր հայրենակիցների մոտ պետք է արմատավորենք այն գիտակցությունը, որ անտառը չկտրելով կարող են շատ ավելի շատ գումար աշխատել։ Մանրամասները՝ տեսանյութում։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը