Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 միջին նորոգման աշխատանքները


Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 միջին նորոգման աշխատանքները

  • 18-07-2019 14:08:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն  իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ  ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: 
 
Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: 
 
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն