Ապատեղեկատվություն է, հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն չի եղել. Արծրուն Հովհաննիսյան.Factor.am


Ապատեղեկատվություն է, հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն չի եղել. Արծրուն Հովհաննիսյան.Factor.am

  • 18-07-2019 14:00:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Factor.am-ի զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը՝ ադրբեջանական կողմի տարածած լուրերն ապատեղեկատվություն որակելով:
 
«Հերքում եմ տարածված տեղեկությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է եղել: Նման բան չկա»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ իրավիճակը հանգիստ է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե կեսգիշերն անց հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ Նոյեմբերյանի շրջանի Զորական կողմից խոշոր տրամաչափի սպառազինությունից կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը