Մեզ հարցրել ե՞ք, որ մեր բաժին թթվածինը գողացել եք ու կերակրել ձեր ընտանիքները


Մեզ հարցրել ե՞ք, որ մեր բաժին թթվածինը գողացել եք ու կերակրել ձեր ընտանիքները

  • 18-07-2019 14:37:31   | Հայաստան  |  Իրավունք

Երեկվանից Իջևանում դրությունը լարված է: Երեկ անգամ տեղի ունեցավ բախում ցուցարարների և ոստիկանության միջև ինչի արդյունքում վիրավորվեցին ոստիկանության աշխատակիցներ:
Ցուցարարները հանդիպում էին պահանջում այն անձի հետ, որը հրաման էր տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:
 
Համացանցում կարծիքներ հնչեցին, որ այդ մարդիք չեն արտագաղթել, որովհետև կարողացել են անտառի փայտով իրենց ընտանիքները պահել, որ պետությունը գործով չի ապահովում:
 
Վերջերս համացանցում տեսանյութ տարածվեց, որում հստակ արծարծված էր, թե ինչ եղանակով են առողջ ծառերը չորացվում, այնուհետև որպես չորացած ծառ հատվում և օգտագործվում որպես փայտանյութ:
Ակնահայտ է, որ գործ ունենք անտառը տարիներ շարունակ անողոքաբար ոչնչացնող մարդկանց խմբի հետ: Տարիներ շարունակ քրեական գործեր են հարուցվել ապօրինի անտառահատման դեպքերով, թե որքան ենթադրյալ հանցագործ է ազատվել պատասխանատվությունից, կամ առհասարակ չի բացահատյվել՝ երեկվա ցուցարարների քանակից կարելի է եզրակացնել:
 
Հարգելի հայրենակիցներ, որ այդպես անողոքաբար տարիներ շարունակ ձեր ընտանիքները պահելու համար թալանել եք մեր բաժին թթվածինը մեր ընտանիքներին հարցրել եք մենք թույլ տալիս ենք մեր բաժին թթվածնով կերակրեք ձեր ընտանիքները:
 
Որ այդպես թշնամաբար վերացնում ենք անտառը, և մեր երեխաներին զրկում եք վաղը մաքուր օդ շնչելու կամ առհասարակ շնչելու իրավունքից, մեր երեխաներին հարցրել եք նրանք պատրաստ են ձեր երեխաների այսօր կուշտ փորով քնելու կամ իրենց այսօրվա կյանքը վայելելու, կամ ձեր բիզնեսները զանգացնելու համար հրաժարվեն իրեն վաղվա շնչելու իրավունքից:
 
Իհարկե չենք հարցրել, եթե հարցրած լինեիք այսօր ցույց չէիք անի, կգտնեիք, կամ կհամաձայնվեիք այլ աշխատանք կատարել, բայց ոչ իհարկե գողանալն է ձեր ընտրած ուղին, ձեր ձեռքը դրան է սովոր, ու պարզից էլ պարզ է ձեզ ուր էլ նշանակեն, ինչ աշխատանք էլ առաջարկեն եթե «տանելու բան» չկա՝ ուրեմն այդ աշխատամնքը ձեզ համար չի:
 
Եվ այսօր տարիներ շարունակ ապօրինի ծառահատմամբ զբաղվողների մի ստվար զանգված հավաքվել է նույն վայրում և ազդարարում է իր շարունակական հանցավոր գործունեության մասին, և ավելին պահանջում է թույլատրել շարունակել իրենց հանցավոր գործունեությունը:
 
Մեզ մնում է միայն ոստիկանությունից պահանջել և ակնկալել, որ բոլորը բերման կենթարկվեն և կտրվեն իրենց արարքներին համարժեք իրավական գնահատականներ:
Կարծում եմ մյուսների համար դաս կլինի:
 
Փաստաբան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք