Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները երկարաձգվել են


Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները երկարաձգվել են

  • 18-07-2019 16:53:31   | Հայաստան  |  Հասարակություն

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 24-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր ընտրության մրցույթ` 28 տեղական խորհրդատուների համար:
 
Ընտրված խորհրդատուները պետք է ընդգրկվեին «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» աշխատանքային խմբերում: Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 27-ին հայտարարվել էր նաև ընտրության մրցույթ տեղական խորհրդատուի համար, որը պետք է ղեկավարեր «Օտար լեզուներ» աշխատանքային խումբը:
 
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթների գնահատման հանձնաժողովի  նիստ, որտեղ որոշվել է մրցույթների ժամկետները երկարաձգել` գործընթացին ավելի  մեծ թվով մասնագետների մասնակցություն ապահովելու ակնկալիքով:
 
Հայտերի ներկայացման ժամկետները երկարաձգվել են մինչև 2019 թ. հուլիսի 29-ը, ժամը 12:00-ն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play