ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան. «Արմենպրես»


ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան. «Արմենպրես»

  • 18-07-2019 17:23:33   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը  ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով դրանք ուղղել ավելի ուշ։
 
 
Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Իջևանում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
 
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը