Հակոբ Հակոբյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Տավուշի մարզային բաժին

18-07-2019 17:30:08   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
       ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Տավուշի  մարզային բաժին:
 

      Հերթական մարզային այցելության ընթացքում, շրջայց կատարելով Տավուշի բաժնում, Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:
 
      Շրջայցից հետո հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Մինասյանը զեկուցել է ղեկավարին  հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին:
 
      Մարզային բաժնի աշխատակիցերի
հետ Ծառայության ղեկավարը  խոսել է աշխատանքային պայմանների մասին, մեկ անգամ ևս շեշտել, որ դրանք առաջնահերթություն են համարվում և շարունակում են մնալ Ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
 
      Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Տավուշի  մարզային բաժնի խնդիրներին, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումներն ու առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
      Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին, հորդորել է հետևողական, բացատրական աշխատանք տանել՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում նրանց իրավունքներն ու պարտականությունները: Միաժամանակ պահանջել է հարկադիր կատարողներից սրտացավ մոտեցում ցուցաբերել  յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ և օպերատիվ արձագանքել դիմում-գրություններին:
 
       Մարզային այցի շրջանակներում  Հակոբ Հակոբյանն իրականացրել է խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել
են կատարողական վարույթի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝  հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող հարցեր:
 
       Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը կառույցի ղեկավարը Տավուշի մարզային բաժնի աշխատանքը դրական է գնահատել, հորդորել  չբավարարվել արձանագր վածով արդյունքներով և բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան    հանձնարարականներ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 421 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար