2019 թ. առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 925 երեխա


2019 թ. առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 925 երեխա

  • 18-07-2019 17:35:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղաներ են, 458-ը՝ աղջիկներ:
Քաղաք Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա: Այս մասին հայտնում են Արցախի  Հանրապետության առողջապահության նախարարությունից:
 
Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, իսկ 1-ը` արհեստական:
 
Հարկ է նշել, որ թվով 8 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
 
ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 48 արցախցի բալիկներ: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը՝ տղաներ են, 480-ը՝ աղջիկներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն