Ամփոփվել են 5-րդ զորամիավորումում իրականացված աշխատանքները
18-07-2019 17:40:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 17-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքները:
Արձանագրված ձեռքբերումների և որոշակի բացթողումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներ են ներկայացրել զորամիավորման հրամանատարի տեղակալները:
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը, ամփոփելով իրականացված աշխատանքները, հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության առավել ամրապնդման ուղղությամբ:
Կիսամյակի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զիծառայողները հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և կրծքանշաններով: