Կոչումներ և պաշտոնի բարձրացում ԱԻՆ-ում


Կոչումներ և պաշտոնի բարձրացում ԱԻՆ-ում

  • 18-07-2019 17:57:44   | Հայաստան  |  Հասարակություն



Հուլիսի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 6 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ, երկու աշխատակիցներ ստացան պաշտոնի բարձրացում:
 
Նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը, նվիրումը, փոխադարձ հարգանքը:
 
Ֆելիքս Ցոլակյանն առանձնապես կարևորեց ղեկավար պաշտոններում նշանակվող ծառայողների պատասխանատու վերաբերմունքը ենթակաների նկատմամբ:
 
Հանդիպման ավարտին նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին:
Նոյյան տապան  -   Հասարակություն