Ադրբեջանից Ռուսաստան ուղարկված 18 տոննա լոլիկում կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել.Tert.am


Ադրբեջանից Ռուսաստան ուղարկված 18 տոննա լոլիկում կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել.Tert.am

  • 18-07-2019 18:19:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Մոժայսկի շրջանում գտնվող բուսասանիտարական հսկիչ կետում հուլիսի 14-ին Ադրբեջանից ներկրված 18 տոննա կշռող թարմ լոլիկի խմբաքանակի զննության ժամանակ հայտնաբերվել է կարանտինային օբյեկտ՝ լոլիկի հարավամերիկյան ցեց, գրում է minval.az-ը՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Մոսկվայի և Տուլայի մարզերի վարչության մամուլի ծառայությանը հղումով: 
 
Լաբորատոր փորձաքննությունը հաստատել է կարանտինային օբյեկտի առկայությունը։
 
Ռուսաստանի բուսասանիտարական օրենսդրության համաձայն՝ վարակված կարանտինային արտադրանքի սեփականատիրոջ կողմից որոշում է ընդունվել լոլիկի խմբաքանակի վարակազերծում անցկացնելու վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը