Բացառում եմ, որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ. Վալերիյ Օսիպյան.Tert.am

18-07-2019 19:03:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իջևանում ոստիկանության գործողությունները բխել են օրենքից, եղել են համարժեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
 


Բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված անձանց, ըստ Օսիպյանի, սպասվում է օրենքով նախատեսվածը: Խոսելով ոստիկանության գործողությունների մասին, որոնք, ըստ տեղի բնակիչների, «բռնի են եղել»,
ոստիկանապետն ասաց, որ չափազանցված է, իրականությանը չի համապաստասխանում:
 
«Երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և խոչընդոտել ոստիկանության օրինական գործողությունները, չեմ բացառում, որ դրանց ընթացքում կապտուկներ առաջանան: Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ, բացառում եմ, հնարավոր չէ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
 
Նա նշեց, որ ինքը հավանել է Իջևանը, դեռ մնալու է Իջևանում:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 750 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար