Իմ հերթն է շնորհակալություն ասելու. Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միանում է Ավրորայի #AraratChallenge -ին
22-07-2019 11:03:54 | Հայաստան | Հասարակություն
Ես Արմինե Հովհաննիսյանն եմ, նրանք են իմ Արարատը, լեռ որը երկրորդ հնարավորությունը տվեց մարդկությանը:
Ես ցեղասպանությունը վերապրածների թոռ եմ: Իմ պապերն ապրեցին այն բարի մարդկանց շնորհիվ, որոնք օգնեցին նրանց շարունակելու կյանքը: Հիմա իմ հերթն է շնորհակալություն ասելու: Ավրորան ինձ տալիս է այդ հնարավորությունը: Այսօր երկրագնդի վրա միլիոնավոր մարդիկ ապրում են չքավոր պայմաններում: Այս նախաձեռնության առաքելությունն է օգնել նրանց դուրս գալ աղքատության ճիրաններից և ապրել արժանապատիվ կյանքով: Մեզանից յուրաքանչյուրն ունի զորեղ ուժ աջակցելու նրանց: Խնդրում եմ միացեք ինձ, նվիրատվություն կատարելով այս հրաշալի նախաձեռնությանը :