Սփյուռքում դասավանդող հայ ուսուցիչները ծանոթացել են «Էդիթ Պրինտ»-ի նորարական ծրագրերին


Սփյուռքում դասավանդող հայ ուսուցիչները ծանոթացել են «Էդիթ Պրինտ»-ի նորարական ծրագրերին

  • 22-07-2019 12:49:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սփյուռքի տարբեր կրթօջախներից Հայաստան ժամանած հայ ուսուցիչներն այցելել են «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, ծանոթացել հրատարակչության գործունեությանն ու դասավանդման նորարար նախաձեռնություններին: Ուսուցիչներին հրատարակչությունում ողջունեց «Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը, ով նրանց ներկայացրեց հրատարակչության պատմությունը, տեղեկացրեց, որ 26-ամյա պատմություն ունեցող «Էդիթ Պրինտ»-ը տարեկան 200-300 անուն գիրք է լույսընծայում: Նա առանձնահատուկ շեշտեց, որ հրատարակչությունը սերտ համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
 
Ուսումնական դասագրքերի հեղինակ Լիլիթ Տեր-Գրիգորյանը սփյուռքի ուսուցիչներին ներկայացրեց այն բոլոր նորարարական ձեռնարկները, որոնց միջոցով հնարավոր է առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացը, ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ դարձնելով այն աշակերտների համար: Մասնավորապես՝ ներկայացվեցին ինտերակտիվ, զարգացնող, տրամաբանական խաղերն ու ծրագրերը, որոնք նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնում են հայոց լեզվի ուսուցումը:
 
Հանդիպման ընթացքում ուսուցիչները հարցեր ուղղեցին հրատարակչության ներկայացուցիչներին, ինչպես նաև առանձնահատուկ շեշտեցին նմանատիպ ուսումնաօժանդակ գործիքների կարևորությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն