Օգոստոսից 5 զորամասում զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով. Դավիթ Տոնոյան.armtimes.com


Օգոստոսից 5 զորամասում զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով. Դավիթ Տոնոյան.armtimes.com

  • 22-07-2019 13:59:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի 5 զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
«3 տարվա ընթացքում մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ բոլոր զորամասերում նույն ձեըաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: Այս պահին չորս զորամասում է նոր կարգը գործում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 5-րդ զորամասի համար, որը բավական հեռավոր է, նաեւ ընդգրկված է մարտական հերթապահության մեջ: Մյուս ամսից այդ զորամասում եւս կգործի սննդի մատուցման նոր կարգը: Կամաց-կամաց է լինելու գործընթացը»,- ասաց Տոնոյանը:
 
Տոնոյանի խոսքով՝ սա լավագույն տարբերակն է, երբ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սննդի որակը բարձրացվում է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը