Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի Ներկայացուցիչների ժողովում


Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի Ներկայացուցիչների ժողովում

  • 22-07-2019 15:06:36   | Իրաք  |  Մամլո հաղորդագրություն

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 21-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյսին (Sherko Meerwayes) և նույն հանձնաժողովի փոխնախագահ, Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի նորանշանակ նախագահ, տիկին Ռեյհան Հաննա Այուբին (Rehan Hanna Ayoub)։
 
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացրեցին, որ  հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարանական կապերի առավել խորացման նպատակով խորհրդարաններում ստեղծվել են հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբերը, որոնք պատրաստ են  ակտիվ համագործակցության և փոխադարձ այցերի իրականացմանը։
 
Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ տիկին Ռեյհան Հաննա Այուբին նշեց, որ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայ համայնքը խորհրդարանում չունի քվոտա, նա մշտապես փորձում է համայնքի համար կարևորություն ունեցող հարցերը ներկայացնել պետական այդ հարթակում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն