Հայտնի է, թե որտեղ է անցկացնելու արձակուրդը վարչապետը. irakanum.am


Հայտնի է, թե որտեղ է անցկացնելու արձակուրդը վարչապետը. irakanum.am

  • 22-07-2019 17:11:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

irakanum.am  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ մեկնում է արձակուրդ: irakanum.am -ի զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ղեկավարը արձակուրդն անցկացնելու է Հայաստանում։
 
Մեզ հասած տեղեկությունների համաձայն վարչապետը արձակուրդի ընթացքում նախատեսում է լինել Հայաստանի մի շարք գեղատեսիլ վայրերում։ Նա արձակուրդի որոշ հատված կլինի նաեւ հայրենի Իջեւան քաղաքում, որտեղ բնակվում են ծնողները։
 
Նշենք, որ ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
 
Հիշեցնենք, որ վերջին անգամ վարչապետը մեկնել էր արձակուրդ իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play