Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները


Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները

  • 22-07-2019 17:56:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մեկնարկել  են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները:
 
Աշխատանքներն  իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:
 
Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն