Թուրքիայում ներկայացվել է 1-ին տեղական էլեկտրական զրահամեքենան


Թուրքիայում ներկայացվել է 1-ին տեղական էլեկտրական զրահամեքենան

  • 22-07-2019 18:09:22   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

ermenihaber.am Թուրքական «Otokar» ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության առաջին էլեկտրական զրահամեքենան: «Akrep II» ընտանիքին պատկանող այս մոդելը՝ «Akrep IIe»-ն առաջին անգամ ներկայացվել է «IDEF 2019» 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում:
 
«Akrep IIe»-ն կարող է որպես էներգիայի աղբյուր օգտագործել ինչպես էլեկտրականությունը, այնպես էլ դիզլային կամ հիբրիդային վառելիքը: Այլ զրահամեքնաների  համեմատ այս մոդելն ապահովում է ավելի մեծ արագություն, գործում է ավելի անձայն:
 
«Otokar» ընկերությունը շարունակում է զրահամեքենայի կատարելագործման և թեստավորման աշխատանքները: «Akrep IIe» մոդելը կարող է ունենալ մի քանի տարբերակներ՝ ըստ կիրառման նպատակի: Այն կարող  է ծառայել որպես հակահետահուզական գործիք, հայտնաբերել, հետևել և անհրաժեշտության դեպքում թիրախավորել ու խոցել հակառակորդի հետախուզական սարքերը:
 
Բացի այդ զրահամեքնան կարող է որպես հարթակ ծառայել 90մմ տրամաչափով ականանետի տեղադրման համար: Զրահամեքենան կարող է կրել նաև միջին տրամաչափի զինատեսակներով հագեցած աշտարակ, ինչպես նաև հարմար է լազերային զենքերի տեղադրման համար:
 
Աղբյուր`    hurriyet.com.tr
 
 
 
 
 
 
 
 
    
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play