Վաղն էլ նման շոգ կլինի Երևանում, որից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել
22-07-2019 18:34:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Շոգ եղանակը կպահպանվի նաև վաղը, անձրևներ չեն սպասվում: Այս մասին Lragir.am-ին ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Վաղն էլ նման շոգ կլինի Երևանում, որից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: Բայց նվազումը կլինի աստիճանաբար՝ օրը 1-2 աստիճանով»,- ասաց նա:
Ըստ Սուրենյանի՝ վերջին երկու օրերին Հայաստանում ամենաշոգ եղանակը գրանցվել է Արենիում՝ +42 աստիճան: Իսկ ամենահովը Աշոցքի հատվածում է՝ +26 աստիճան:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սուրենյանը գրել էր. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին։ Այնպես որ, եկեք բոլորով վայելենք մեր հրաշք ամառը և քիչ բողոքենք»:
Մեր հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել, մեկ ամսից եղանակը կտրուկ ցրտելո՞ւ է, Սուրենյանը պատասխանեց. «Ես ի նկատի եմ ունեցել, որ ամառն արագ անցնում է, վայելենք, ոչ թե բողոքենք»: