«Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, նրան շեղում է կարևոր խնդիրներից». Տիգրան Պասկևիչյան. factor.am


«Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, նրան շեղում է կարևոր խնդիրներից». Տիգրան Պասկևիչյան. factor.am

  • 23-07-2019 17:58:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



factor.am Հանրային հեռուստաընկերությունը պետք է «հանրության» ռեսուրսն օգտագործելով իր վարկանիշը ձևավորի, ոչ թե դրա հետևից վազի: Հանրայինին հստակ քաղաքականություն է անհրաժեշտ, ինչը գրվեց, բայց թղթին մնաց: Այս մասին այսօր «Ծառայու՞մ է Հանրայինը հանրությանը» թեմայով քննարկման ընթացքում նշեց սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը: Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է վերանայել Հանրայինի հաստիքացուցակը, բյուջեն, պայմանագրերը: «Պետք է հասկանալ՝ ով է թերագնահատված և ով՝ գերագնահատված: Իսկ այդպիսիք հաստատ կան: Հաստիքացուցակն ուռճացված է, իսկ աշխատատեղերն՝ անհամապատասխան»,- նշեց Պասկևիչյանը: Նրա խոսքով՝ Հանրայինին բովանդակություն է անհրաժեշտ: «Հայաստանում խոսքը և մամուլն ազատ են, սակայն բովանդակությունն ազատ չէ»,- նշեց հրապարակախոսը: Նա ընդգծեց նաև, որ իր կողմից մշակված քաղաքականության կետերից մեկն արբանյակային հեռարձակման պրակտիկայի ուսումնասիրությունն է և նոր ձևաչափի մշակումը: «Ստեղծվել է մի վիճակ, երբ սփյուռքը դատարկ հեռարձակում է ստանում: Հանրայինը մատուցում է նյութ, որի ոչ լեզուն, ոչ էլ թեման սփյուռքահայության համար հասկանալի չէ»,- ասաց Պասկևիչյանը: Համեմատելով ներկայիս իրավիճակը 90-ականների հետ, Պասկևիչյանը համոզմունք հայտնեց, որ այսօր ռեսուրսներն ավելի շատ են, Հանրայինն այսօր տեխնիկապես ավելի զարգացած է և շատ կարճ ժամանակի ընթացքում հնարավոր է արդյունավետ փոփոխություններ ունենալ: Տիգրան Պասկևիչյանը հավելեց, որ, իր կարծիքով, այսօր Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը, ավելին՝ նրան շեղում է կարևոր խնդիրներից:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի Մելքոնյան
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play