Նոր «բոլոլա» երեւանյան ավտոբուսում. ուղեւորը վարորդից պահանջում է անջատել հեռախոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Նոր «բոլոլա» երեւանյան ավտոբուսում. ուղեւորը վարորդից պահանջում է անջատել հեռախոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 24-07-2019 11:34:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

irakanum.am Համացանցում նոր տեսանյութ է տարածվել երեւանյան երթուղային տրանսպորտում վարորդի եւ ուղեւորի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
 
Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Շահբանդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել եւ հայտնել  որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով․
 
 
«Իմ հեռախոսն անջատելու հորդորներին ( որոնց սկզբնական մասը ցավոք չկա տեսագրությունում) պատասխանում է «լավ եմ անում խոսում եմ, օրենքը խախտելու համար է, գնա ինչ ուզում ես արա», եւ, որ ամենահետաքրիրն է՝ոչ մի կերպ չի ներկայանում: Դիսպետչերանոցում դիսպետչերն ինձ ասում է. «այդպիսի օրենք չկա, որ վարելու ընթացքում չի կարելի խոսել» եւ նույնպես հրաժարվում է ասել ինձ սպասարկող վարորդի անուն ազգանունը… Նկարներից մեկնումեկի ավտոբուսի վարորդն էր. մինչեւ խոսեցի վերադարձա, որ նկարեմ, արդեն 2-րդ ավտոբուսն էր եկել կանգնել: Իմիջիայլոց, հանուն արդարության ասեմ, որ չվացուցակի առումով շատ լավ աշխատող երթուղի է…»,–գրել է օգտատերը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play